Զինվորի մահվան գործով ձերբակալվել է նրա ծառայակիցը

Քրեական գործի շրջանակում պարզվել են մահվան դեպքի հանգամանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ապրիլի 28-ին հրազենային մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սանեյանի մահվան գործով ձերբակալվել է նրա ծառայակիցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
ՀՀ ՔԿ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (Զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) քննվող քրեական գործի շրջանակներում նաև պարզվել են մահվան դեպքի հանգամանքները։
Սանեյանի ծառայակիցը ձերբակալվել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու կասկածանքով:
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ապրիլի 28-ին` ժամը 19:20-ի սահմաններում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանեյանը (ծնվ. 2002թ.)։
Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Սանեյանը մահացել է: