ՌԴ-ի Կուրգանի մարզում հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

Սվերդլովի և Չելյաբինսկի մարզերից փրկարարների աերոմոբիլ խմբեր են մեկնում Կուրգան։
Sputnik
ՌԴ-ի Կուրգանի մարզում բնական հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արտակարգ իրավիճակների նախարարությանը։

«Հրդեհավտանգ իրավիճակը սրող չոր և քամոտ եղանակի, բարձր ջերմաստիճանի, ինչպես նաև բնական հրդեհների ավելացման պատճառով Կուրգանի մարզի տարածքում արտակարգ դրություն է սահմանվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի քան 350 մարդ և 100 միավոր տեխնիկա պայքարում են կրակի դեմ։ Բացի այդ, մարզ են մեկնում փրկարարների աերոմոբիլ խմբեր Սվերդլովի և Չելյաբինսկի մարզերից, ընդհանուր առմամբ` 66 մարդ և 9 միավոր տեխնիկա։
Այժմ բոլոր ջանքերը կենտրոնացած են Պրոսվետ և Նովի Պրոսվետ, Չիստոպրուդնի և Չերնավսկոյե գյուղերի պաշտպանությանը։ Ուժեք քամու, ինչպես նաև հրդեհի տարածման վտանգի պատճառով մարդկանց տարհանում են։ Բնակիչների մեծ մասը տեղափոխվել է հարազատների մոտ, կարիքավորների համար մարզի դպրոցներում ժամանակավոր տեղավորման կետեր են կազմակերպվել։
Տվերում բռնկված հրդեհի հետևանքով 17 մարդ է մահացել