Հայաստան կժամանի Վրաստանի արտգործնախարարը

Իլյա Դարչիաշվիլի
Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպումներ են նախատեսված:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Ապրիլի 29-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևեն մամուլի համար հայտարարությունները:
Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: