Հայաստանի առանձին շրջաններում անձրև կգա, օդի ջերմաստիճանը զգալի կնվազի. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` տեղումները կդադարեն ապրիլի 30-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հայաստանի առանձին շրջաններում այսօր անձրև կգա, որը կուղեկցվի ամպրոպով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևանում անձրև ու ամպրոպ է սպասվում ցերեկային ժամերին։ Կեսօրին օդի ջերմաստիճանը կտատանվի 20-22, գիշերը` 12-14 աստիճան տաքության սահմանում։