Գերմանիայից Ուկրաինա ուղարկվող հումանիտար օգնությունը թափում են Լեհաստանի սահմանին

Sputnik
Գերմանական Blaulicht Magazin-ի թղթակիցը նկարահանել է սահմանին նետված հումանիտար օգնությունը։ Սննդով ու իրերով լի արկղերը պարզապես դուրս են նետում։ Եվ նման դրվագները շատ են։
«Գերմանիայի բնակիչների նվիրաբերած իրերի, հագուստի և մարդասիրական օգնության այլ իրերի մի մեծ զանգված գտնվում է սահմանի մոտ՝ լեհական գյուղում, ու դրա մասին ոչ ոք հոգ չի տանում»,- նշում է թղթակիցը։
Ուկրաինացիների համար օգնությունը կամավորներ էին հավաքում, և այժմ նրանք բողոք են ներկայացրել տրանսպորտային ընկերություններին, որոնք պատասխանատու են առաքման համար: Փորձագետներն արդեն մեկնաբանում են՝ բեռնատարներով զենք են բերում Կիևին, իսկ հումանիտար օգնությունը պարզապես դեն են նետում։
Հասարակությունն էլ վրդովված է. զենքը ժամանակին տեղ է հասնում, իսկ հումանիտար օգնությունը, որի կարիքը հասարակ մարդիկ այնքան զգում են, հայտնվում է աղբանոցում։