Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծել է Դոնեցկի շուկան, կան զոհեր. տեսանյութ

Sputnik
Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծել է Դոնեցկի «Մերկուրի» շուկան։ Ըստ ԴԺՀ-ի պաշտպանության շտաբի տվյալների՝ երեք մարդ է մահացել, ևս հինգը` վնասվածք ստացել։
«Մահացել է վաճառողուհիներից մեկը, մեծ թվով վիրավորներ կան»,- պատմել է ականատեսներից մեկը։
Վերջին 71 օրվա ընթացքում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում ավելի քան 2300 գրոհ է գրանցվել՝ տարբեր տրամաչափի զինամթերքի կիրառմամբ։
Գնդակոծությունների հետևանքով 85 խաղաղ բնակիչ է մահացել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 64-րդ օրը։