ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է երկրի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասեր։
ՊՆ–ից հայտնում են, որ առաջնագծի բարձրադիր հենակետերում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է մարտական հերթապահության կրման պայմաններին, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է երկրի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասեր։
© Photo : official site of MoD of RA
Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը ներկայացրել է առաջնագծի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Պապիկյանը հանդիպել է նաև եռամսյա վարժական հավաքներին ներգրավված և առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին, հետաքրքրվել հավաքների մասնակիցների ծառայության պայմաններով, տրամադրվածությամբ և շնորհակալություն հայտնել հայրենիքի պաշտպանության գործին մասնակցելու համար:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է երկրի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասեր։
© Photo : official site of MoD of RA
Այցի արդյունքներով պաշտպանության նախարարը զորամիավորման և ենթակա զորամասերի հրամանատարներին կոնկրետ հանձնարարականներ և ցուցումներ է տվել՝ արձանագրված բացթողումները սեղմ ժամկետներում շտկելու վերաբերյալ: