Սիմֆերոպոլի առևտրի և զվարճանքի համալիրում ահաբեկչություն է կանխվել. ԱԴԾ

ՌԴ ԱԴԾ աշխատակիցները Սիմֆերոպոլի առևտրի և զվարճանքի համալիրում ահաբեկչություն են կանխել։
Sputnik
«ՌԴ ԱԴԾ-ն Ղրիմի Հանրապետությունում ահաբեկչական գործողություն է կանխել։ Իրականացրած միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 1988 թվականին ծնված, Ուկրաինայի ԶՈւ ծովային հետևակի նախկին զինծառայող, տեղի բնակիչ, նեոնացիզմի կողմնակից, որն «Ազովի» (վերջինի զինյալների դեմ ՌԴ-ն քրգործ է հարուցել) ազգայնականների հրամանով պայթյուն և հրդեհ է նախապատրաստել Սիմֆերոպոլի առևտրի և զվարճանքի կենտրոններից մեկում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հավելվում է, որ ձերբակալված անձի բնակության վայրից առգրավվել է ինքնաշեն խոցող տարրերով պայթուցիկ սարք, դրա պատրաստման բաղադրիչները, ծայրահեղական գրականություն և ուկրաինական ազգայնական խմբավորումների պարագաներ։ Բացի այդ, հայտնաբերվել է ուկրաինացի արմատականների հետ ծրագրվող ահաբեկչության քննարկմամբ նամակագրություն։
Քրգործ է հարուցվել ՌԴ ՔՕ «ահաբեկչական գործողությունների նախապատրաստում» և «պայթուցիկ նյութերի կամ սարքերի ապօրինի ձեռբերում, փոխանցում, իրացում, պահպանում, տեղափոխում կամ կրում» հոդվածներով։