Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն

Ապրիլի 28-ի և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 28-ի կեսօրից հետո, 29-ին, մայիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 28-ի և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Եղանակի տեսություն
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-29-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:
Երևանում ապրիլի 28-ի ցերեկը, 29-ին, մայիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Ապրիլի 28-ի և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի ցերեկը 25-27, երեկոյան՝ 22-24 աստիճան։