ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Լեհաստանի և Ուկրաինայի «միավորման» առաջին փուլը պետք է լինի լեհական զորքերի մուտքը Ուկրաինայի արևմտյան շրջաններ՝ դրանք Ռուսաստանից պաշտպանելու պատրվակով։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, որի խոսքերը հայտարարության մեջ մեջբերում է ԱՀԾ մամուլի բյուրոն։
««Միավորման» առաջին փուլը պետք է դառնա լեհական զորքերի մուտքը երկրի արևմտյան շրջաններ` «ռուսական ագրեսիայից պաշտպանվելու» կարգախոսով։ Ներկայում Ջո Բայդենի վարչակազմի հետ քննարկվում է առաջիկա առաքելության մոդալությունը»,- ասել է Նարիշկինը։
Նախնական պայմանավորվածությունների համաձայն` այն պետք է ընթանա առանց ՆԱՏՕ-ի մանդատի, բայց «ցանկացողների» մասնակցությամբ: Վարշավան դեռ չի կարողացել պայմանավորվել «համախոհների կոալիցիայի» հավանական մասնակիցների հետ։
Լեհաստանի «խաղաղապահ զորակազմը», ըստ Նարիշկինի, նախատեսում են տեղակայել Ուկրաինայի այն հատվածներում, որտեղ Ռուսաստանի ԶՈւ-ի հետ անմիջական բախման սպառնալիքը նվազագույն մակարդակի վրա է:
Նարիշկինի կարծիքով` լեհական ղեկավարությունը շահագրգռված չէ իր գործողության «ավելորդ հետևանքների» հարցում, իսկ լեհ զինվորականների գերակա «մարտական խնդիրների» թվում կլինի այնտեղ տեղակայված ռազմավարական օբյեկտների նկատմամբ վերահսկողությունը Ուկրաինայի Ազգային գվարդիայից աստիճանաբար վերցնելը։