ՀՀԿ-ականները կառավարության շենքի մոտ փակեցին Տիգրան Մեծի պողոտան ու ծխագլաններ վառեցին

Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում ունեն դրոշներ ու տարբեր գրություններով պաստառներ։
Sputnik
Հանրապետության հրապարակում իրազեկման երթ անող ՀՀԿ անդամները փակեցին կառավարության շենքի հարակից Տիգրան Մեծի պողոտան։ Որոշ ժամանակ խաչմերուկը փակ պահելուց հետո երթի անդամները մի փոքր առաջ շարվեցին ու նստացույց արեցին` վառելով գունավոր ծխագլաններ։
Նրանցից մի քանիսն իրենց ձեռքերում պահում են «Stop Նիկոլ» գրությամբ պաստառ, ՀՀ և Արցախի դրոշներ։
Երթի մասնակիցները նաև վանկարկում են «Պայքար», «Գնա», «Առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հողատու»։
Հնչեցին Eleven Green–ի «Տականք», «Զարթի՛ր» երգերը։
Այժմ ակցիայի մասնակիցները Տիգրան Մեծի պողոտայից շարժվել են դեպի Մելիք Ադամյան փողոց և պտտվում են շենքի շուրջբոլորը։
Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «Stop Նիկոլ» խորագրով երթ է սկսել Երևանում` Ավետիք Իսահակյանի արձանի մոտից։
Արդեն մի քանի օր է` ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։
Երեկ մայրաքաղաքում առանձին ակցիաներ են իրականացրել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «5165» շարժումը։
Ապրիլի 28-ի առավոտյան էլ մի խումբ երիտասարդներ շարունակել են իրազեկման ակցիաները մայրաքաղաքի բուհերում։
Երևանում 39 ցուցարարի են բերման ենթարկել ոստիկանության բաժիններ