Երևան-Մոսկվա-Երևան չվերթների տևողությունը փոփոխվել է

Ավիաընկերության զանգերի կենտրոնի աշխատակիցները կապի մեջ են ուղևորների հետ՝ փորձելով վերացնել ստեղծված անհարմարությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի օդային տարածքում առկա սահմանափակումների պատճառով տեղի են ունեցել Երևան-Մոսկվա-Երևան չվերթերի տևողության փոփոխություններ։ «Flyone Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այս իրավիճակը նաև որոշակի ազդեցություն է ունեցել ավիաընկերության չվերթների վրա։
«Տեղեկացնում ենք, որ ստեղծված իրավիճակում տեղի են ունենում շտկումներ և փոփոխություններ չվացուցակում, որոնց վերաբերյալ բոլոր ուղևորները պատշաճ տեղեկացվում են»,- գրել է Անանյանը։
Նրա խոսքով՝ ավիաընկերության զանգերի կենտրոնն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով։ Խորհրդի նախագահն ընդգծում է, որ իրենք կապի մեջ են ուղևորների հետ, անհատական աշխատանք են տանում՝ հնարավոր խնդիրները շտկելու ու անհարմարությունները վերացնելու համար:
Նշենք, որ «FlyOne Armenia»-ն հիմնադրվել է 2021 թվականին։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավիաընկերությանը տրամադրել է օդանավ շահագործողի վկայական: