«Ազով» ազգայնական գնդի մարիուպոլյան բազայում Հիտլերի գիրքն է հայտնաբերվել

Գրքի ռուսերեն տարբերակը գտել են զորանոցների զննության ժամանակ։
Sputnik
Մարիուպոլում` «Ազով» ազգայնական գնդի բազայում, հայտնաբերվել է Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» գիրքը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ենթադրվում է, որ ազգայնականները գիրքն ուսումնասիրել են զորանոցներում գտնվելու ժամանակ։
Մինչև 1945 թվականը «Իմ պայքարը» գիրքը («Mein Kampf») թարգմանվել է 18 լեզվով, վաճառվել է ավելի քան 12 մլն տպաքանակ։
Ռուսաստանում գիրքը ներառվել է ծայրահեղական նյութերի ցանկում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 64-րդ օրը։