Մասկը գործարքը խզելու դեպքում պետք է 1 մլրդ դոլար վճարի Twitter–ին

Իլոն Մասկ
Twitter–ը գնելու գործարքը կարող է խզվել, եթե մինչև հոկտեմբերի 24-ը չկնքվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը, որը պատրաստվում է գնել Twitter–ը, 1 մլրդ դոլար փոխհատուցում կվճարի, եթե որոշի խզել գործարքը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասվում է ԱՄՆ արժեթղթերի հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթում։
Twitter–ը ևս ստիպված կլինի համարժեք փոխհատուցում վճարել, եթե որոշի խզել գործարքը։
Twitter–ը գնելու գործարքը կարող է խզվել, եթե մինչև հոկտեմբերի 24-ը չկնքվի։ Միևնույն ժամանակ ժամկետը կարող է կես տարով երկարաձգվել գործարքի փակման որոշ պայմաններ կատարելու համար։
Հիշեցնենք` պաշտոնապես հայտարարվել է, որ Մասկը պատրաստվում է 44 մլրդ դոլարով գնել Twitter–ը։ Հայտնի գործարարը, որը Twitter–ի 9,2% բաժնետոմսերի սեփականատերն է, ապրիլի 14-ին ասել է, որ պատրաստ է ձեռք բերել ամբողջ 100%–ը` յուրաքանչյուրի դիմաց վճարելով 54,2 դոլար։