Խոշոր ավտովթար Երևանում. տուժածներից 2–ը երեխաներ են

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Վթարի հետևանքով տուժած երեխաները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 5 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` այսօր`ժամը 00։20-ին, Թամանցիների փողոցում բախվել են Երևանի բնակիչ, 40-ամյա Սեդրակ Մ.-ի վարած «Տոյոտա» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ, 31-ամյա Մհեր Մ.-ի վարած «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «Լեքսուսի» վարորդը տեղափոխվել է «Շենգավիթ» ԲԿ, նրա ուղևորները` 3 տարեկան Ռոզի Մ.-ն և 8 տարեկան Անի Մ.-ն` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ «Տոյոտայի» վարորդն ու նրա ուղևորը՝ Երևանի բնակիչ, 31-ամյա Ելենա Մ.-ն` «Էրեբունի» ԲԿ։
Խոշոր ավտովթար Գյումրու ճանապարհին․ կա զոհ
Դեպքի վայր մեկնած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. վարորդներից մեկը տեղում մահացել է