Արևի պես ժպտում է բոլորին. Դեբեդից փրկված փոքրիկ Արևիկի մոտ դրական դինամիկա կա

Փոքրիկի մոտ ջրահեղձությունից մնացած բարդություններ կան, սակայն բժիշկներն անում են հնարավոր ամեն ինչ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ալավերդի քաղաքում Դեբեդ գետում հայտնաբերված 2-ամյա Արևիկի մոտ արդեն դրական դինամիկա է նկատվում։
Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում։ Արդեն մտերմացել է անձնակազմի հետ ու արևի պես ժպտում է բոլորին։ Փոքրիկի մոտ ջրահեղձությունից մնացած բարդություններ կան, բայց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն անում են հնարավորը»,– նշել է Դերձյանը։
Հիշեցնենք` ԱԻՆ-ը հայտնել էր, որ ապրիլի 25-ին Դեբեդ գետը երեխա է ընկել։ Այնուհետև պարզվեց, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի մի բնակիչ փրկել է աղջկա կյանքը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 2–ամյա աղջնակին գետն է նետել հարազատ մայրը։
Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) հատկանիշերով հարուցվել է քրեական գործ, փոքրիկի մայրը ձերբակալվել է։
Անընդհատ տատիկի անունն է տալիս, մեկ-մեկ էլ լացում է. ինչ վիճակում է Դեբեդից փրկված աղջնակը