Ոստիկանների կողմից անհամաչափ և բիրտ ուժ կիրառելու համար հաղորդում կներկայացնենք. Հակոբյան

Սոս Հակոբյանն այսօրվա բողոքի ակցիայից մի փոքր հատված է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են բերման ենթարկում երիտասարդների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել` ասելով, որ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել այսօր ընթացող բողոքի ակցիայի ժամանակ։
«Ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցների կողմից մեր ընկերներից մեկին հարվածելու, ապա անհամաչափ և ապօրինի բիրտ ուժ կիրառելու կադրեր: Սույն փաստերով հանցագործության մասին հաղորդում կներկայացվի ոստիկանություն»,–գրում է Հակոբյանը։
Նրա խոսքով` ընդդիմադիր երիտասարդներն ավելի ամուր են հիմա, և հետքայլ չի լինելու:
Հիշեցնենք, որ ոստիկանության մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Երևանի տարբեր հատվածներում բողոքի և իրազեկման ակցիաներ իրականացնող անձանցից 10-ը բերման են ենթարկվել ոստիկանություն։