«Պռոշյանցի մուլտո» մականունով Տիգրան Հովհաննիսյանը կալանավորվել է

Մեկուսարան
Տեսանյութ է տարածվել, որում Տիգրան Հովհաննիսյանը ստորացնում և ծեծում է մի երիտասարդի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. «Պռոշյանցի մուլտո» մականունով հայտնի Տիգրան Հովհաննիսյանը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Օրերս համացանցում մի տեսանյութ էր տարածվել, որում «Պռոշյանցի մուլտոն» ստորացնում և ծեծում է մի տղամարդու։ Տեսագրությունը հրապարակվել է Tik-Tok սոցիալական ցանցում:

««Պռոշյանցի մուլտո» մականունով անձի կողմից երիտասարդ անձի նկատմամբ բռնություն գործադրելու տեսանյութի առթիվ հարուցված քրեական գործով Առաջին ատյանի դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված՝ մեղադրյալ Տ.Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբրահամյանը։

Դեպքի առթիվ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՔՕ 119-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (խոշտանգում): Ապրիլի 25-ին նրան մեղադրանք էր առաջադրվել վերոնշյալ հոդվածով, և կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացվել դատարան, ինչն էլ բավարարվել է:
«Վենդետայի» փորձ Երևանում. ոստիկանությունը կանխել է նոր սպանությունը