Հորը բերման ենթարկեք` տղան է փողոցում լինելու. ընդդիմադիրների իրազեկման երթը մեկնարկեց

«Առանց թուրքի Հայաստան» վանկարկումներով մեկնարկեց իրազեկման ակցիան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Երևանի Սասունցի Դավթի արձանի մոտ մեկնարկեց ընդդիմադիրների իրազեկման երթը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցած ակցիաներին նշեց, որ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում բողոքի ակցիա անողների դեմ։
«Այսօր արդեն իսկ ձերբակալվածներ ունենք, սակայն դիմում եմ ոստիկաններին` դուք չեք կարող այսքան մարդու ձերբակալել։ Մենք պայքարի դուրս գալուց առաջ ասել ենք` գնալու ենք մինչև վերջ։ Ձերբակալություններով մեր պայքարը չեք կասեցնելու, հաճախ նույնիսկ ուշադրություն չենք դարձնելու։ Հորը բռնեք` տղան է փողոցում լինելու, քրոջը բռնեք` եղբայրն է դրսում լինելու»,- ասաց Սաղաթելյանը։

Նա դիմեց հավաքվածներին՝ ասելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրողներին պետք չէ վատ բնորոշումներ տալ` նրանք մեր քույրերն ու եղբայրներն են, պարզապես խաբվել են։

«Առանց թուրքի Հայաստան» վանկարկումներով մեկնարկեց իրազեկման ակցիան։
Հիշեցնենք, որ այսօր բողոքի ակցիաներ են տեղի ունեցել մայրաքաղաքի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ Կոմիտասի պողոտայում ու Հաղթանակի կամրջի վրա։