Երկրորդ կյանք և լուռ դեսպաններ. Ծիծեռնակաբերդում մեկնարկել է ծաղկահավաքի արարողությունը

Ծիծեռնակաբերդում մեկնարկել է ծաղկահավաքի արարողությունը
Հավաքված ծաղիկներից պարարտախառնուրդ ու թուղթ են ստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մեկնարկել է ծաղկահավաքի արարողությունը։ Տեղեկությունը հայտնում է Հայ կրթական հիմնարկությունը։
Ծիծեռնակաբերդում մեկնարկել է ծաղկահավաքի արարողությունը
«Այս միջոցառումը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու, դրանց լուռ դեսպաններ դարձնելու խորհուրդը և բնապահպանական՝ վերօգտագործման առաքելությունը»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ամեն տարի ավելի քան 300 ուսանողներ են մասնակցում ծաղկահավաքին։
Ծաղկահավաքի արարողությանը ուսանողներ են մասնակցում
Ապրիլի 24-ին հուշահամալիրում դրված հարյուրհազարավոր ծաղիկները տարիներ շարունակ հավաքվում, տեղափոխվում էին աղբավայրեր և այրվում: Սակայն 2010թ.-ից ի վեր ամեն տարի ապրիլի 24-ից մի քանի օր անց թոշնած ծաղիկները հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից, առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: