Երևանի կենտրոնում վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է

Հիվանդանոց
«Նաիրի» ԲԿ–ից հայտնեցին, որ վրաերթի ենթարկված կինը հղի է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ վրաերթի ենթարկված կինը մահացել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին «Նաիրի» ԲԿ–ից։
Ոստիկանությունը տեղեկացրել էր, որ նախնական տվյալներով՝ կինը վրաերթի է ենթարկվել ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։
«Կինը հղի է եղել և մահացել է հիվանդանոցում»,–ասացին ԲԿ–ի ընդունարանից։
Հիշեցնենք, որ սոցցանցերում լուրեր են պտտվում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենան է վրաերթի ենթարկել կնոջը։