ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Բուլղարական ՄիԳ-29 կործանիչներն օգնություն են ցուցաբերել հայկական ինքնաթիռին։ Տեղեկությունը հայտնում է Բուլղարիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Այսպես, Ռումինիայից Թուրքիա չվերթն իրականացնող Falcon 8X ինքնաթիռը Գաբրովո քաղաքի շրջանում կորցրել է օդային երթևեկության կառավարման մարմինների հետ ռադիոկապը:
Այդ ժամանակ ՄիԳ-29 հերթապահ կործանիչներն օդ են բարձրացել «Գրաֆս Իգնատևո» ավիաբազայից։ Եվ հերթապահ կործանիչները, պահպանելով բոլոր ազգային և միջազգային կանոնները, «որսացել» ինքնաթիռը և ուղեկցել այնքան ժամանակ, մինչև ռադիոկապը վերականգնվել է։
Այսպիսով` բուլղարական ՌՕՈւ-ն երաշխավորել է այդ շրջանում թռիչքների անվտանգությունը։
Ինքնաթիռի պատկանելության մասին ավելի մանրամասն տեղեկություններ այս պահին չկան:
Dassault Falcon 8X-ը ֆրանսիական ինքնաթիռ է, որը նախատեսված է բիզնեսի ոլորտում շահագործելու համար և կարող է մինչև 19 ուղևոր փոխադրել: