Ավտովթարից տուժած 46-ամյա կինն օրեր անց մահացել է

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. Ապրիլի 26-ին հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ ավտովթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված 46-ամյա Դիանա Սարգսյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Տեղեկությունը հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք, որ ավտովթարը տեղի էր ունեցել ապրիլի 17-ին, Ժամը 17.00-ի սահմաններում. Երևան-Գյումրի ճանապարհի 75-րդ կմ-ին իրար էին բախվել «ՎԱԶ-2106», «Մերսեդես» և «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 61-ամյա վարորդ Լեռնիկ Դարբինյանը մահացել էր, իսկ երկու ուղևորները և «Մերսեդեսի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: