Անհնազանդության և բողոքի ակցիաներ Երևանում. ապրիլի 26-ի ամենավառ կադրերը

Արդեն երկրորդ օրն է՝ ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։ Ապրիլի 26-ին հատկապես ակտիվ էին երիտասարդները։
Sputnik
Երիտասարդների ակցիան այսօր մեկնարկեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ, որտեղ Արցախի դրոշ տեղադրեցին, այնուհետև Արցախի մեծ դրոշը պարզած՝ շարժվեցին դեպի Երևանի պետական համալսարան։
ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները փողոցներ փակեցին, իսկ 44-օրյա պատերազմում զոհված զինվորականների ծնողներն ու հարազատները երթի դուրս եկան։ Դիտեք Sputnik Արմենիայի ֆոտոշարքը։
1 / 24

Ուսանողների բողոքի ակցիան մեկնարկեց «Միացե՛ք» կարգախոսով։

2 / 24

Երիտասարդներն անցան տարբեր բուհերի մոտով։

3 / 24

Այնուհետև շարժվեցին դեպի կառավարության շենք։

4 / 24
«Միացեք». երիտասարդները Երևանի բուհերում իրազեկման ակցիաներ են անցկացնում (26 ապրիլի, 2022թ). Երևան
5 / 24

Ակցիայի մասնակիցները երթն ավարտեցին Հանրապետության հրապարակում։

6 / 24

Կառավարության մոտ բախումներ սկսվեցին։

7 / 24

Երիտասարդները կառավարության շենքի մոտից բերման ենթարկվեցին։

8 / 24

Եվս մեկ ակցիա էլ մեկնարկեց Ազատության հրապարակում։

9 / 24

Բողոքի ակցիայի մասնակից

10 / 24

«Դիմադրություն» շարժման երիտասարդները անիվներով փակեցին Երևանի Կոմիտասի պողոտան։

11 / 24

Ոստիկանությունը բերման է ենթարկում «Միացեք» իրազեկման ակցիայի շրջանակում Կոմիտասի պողոտայի երթևեկությունը փակած երիտասարդներին։

12 / 24

Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների հարազատները

13 / 24

Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների հարազատները հավաքվել էին Ազնավուրի հրապարակում։

14 / 24

Ակցիայի մասնակիցները զոհվածների լուսանկարներով շապիկներ էին հագել։

15 / 24

Ոմանք իրենց զավակների նկարներով պաստառներ էին պահում։

16 / 24

«Նիկո՛լ, մարդասպա՛ն»,- կառավարության շենքի մոտ վանկարկեցին ծնողները։

17 / 24

Ակցիայի մասնակիցներից մեկը բերեց Փաշինյանի գիրքը և պատռեց այն։

18 / 24

Մասնակիցները երթով շարժվեցին դեպի դատախազության շենք։

19 / 24

Ակցիայի մասնակիցները

20 / 24

Նրանք ցանկանում էին դատախազին հանձնել բազմաթիվ ծնողների ստորագրած պահանջը` քրեական գործ հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։

21 / 24

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մոտեցավ զոհված զինծառայողների հարազատներին։

22 / 24

Նա ասաց, որ իրենք քաղաքական գործունեություն իրականացնող մարմին չեն, որ հարցեր լսեն։

23 / 24
ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դուրս է էկել Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների մոտ (26 ապրիլի, 2022թ). Երևան
24 / 24

Օրն ավարտվեց «Զարթնիր Լաո» իրազեկման երթով