«Ուսանո՛ղ, զարթնի՛ր». Երևանի 15 բուհերում միաժամանակ հանդես են եկել նույն կոչով

Երիտասարդները Երևանի տարբեր բուհերում միաժամանակ կոչով են հանդես եկել
Ընդդիմությունն ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլի 25-ից մեկնարկում են երթեր ՀՀ տարբեր մարզերից դեպի Երևան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Մի խումբ երիտասարդներ ապրիլի 25-ին երևանյան 15 բուհերում միաժամանակ «Ուսանո՛ղ, զարթնի՛ր» կոչով դիմել են ուսանողներին։
Սոցիալական ցանցերում տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակվում, որոնցում ուսանողները ձեռքներին պաստառներ են ունեն, վրան՝ կոչը ու նաև կարմիր, կապույտ և ծիրանագույն ծխագլաններ։
Երիտասարդները եղել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի, Պոլիտեխնիկական համալսարանի, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և այլ համալսարանների մոտ։
Ընդդիմությունն ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլի 25-ից մեկնարկում են երթեր ՀՀ տարբեր մարզերից դեպի Երևան։ Առաջինը սկսվել է Տավուշից` Իջևան քաղաքից։
Մայրաքաղաքում նույնպես ամենօրյա իրազեկման երթեր կիրականացվեն։