Թուրքական Բուրսայի բնակելի թաղամասերից մեկում ինքնաթիռ է ընկել. առնվազն 2 զոհ կա

Բուրսա քաղաքը, որտեղ ընկել է ինքնաթիռը, գտնվում է Թուրքիայի հյուսիսում։
Sputnik
Թուրքական Բուրսա քաղաքի բնակելի թաղամասերից մեկում ինքնաթիռ է ընկել, ինչից հետո թաղամասում հրդեհ է բռնկվել։ Այս պահի տվյալներով առնվազն երկու զոհ կա։ Այս մասին հայտնում է թուրքական T24 կայքը։
Նշվում է, որ հրդեհի բռնկումից հետո խուճապ է սկսվել, և տեղում մնացել են նաև մի քանի ավտոմեքենա։ Համացանցում մինչ այդ հայտնվել են փողոցում հրդեհի կադրերը։
Լենինգրադի մարզում ՄիԳ-31 ինքնաթիռ է կործանվել
Ինքնաթիռն ընկել է Բուրսայի Յունուսելի օդանավակայանի մոտակայքում։
T24 –ի փոխանցմամբ` ինքնաթիռն ուսումնական է եղել, իսկ զոհվածներն օդաչուներն են, որոնցից մեկը կուրսանտ է։
Նախնական տվյալներով` ավիավթարը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով։