«Սկսվել ա». երիտասարդները Արաբկիրում փողոց են փակել, կան բերման ենթարկվածներ

Միաժամանակ, Երևանի փողոցներում ընդդիմությունն իրազեկման ակցիա է անում ինքնագլորներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Հայաստանում մեկնարկել է ընդդիմության բողոքի ակցիաների երկրորդ փուլը: Մի խումբ երիտասարդներ Երևանի Կոմիտասի պողոտայի հատված են փակել։
Երիտասարդները վանկարկում են «Պայքար», «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան»։ Նրանք հասարակական տրանսպորտն են կանգնեցրել և «Սկսվել ա» պաստառով բարձրացել ավտոբուսի վրա։
Երիտասարդները գունավոր ծխագլան են արձակել։
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության անդամները անհնազանդության ակցիա են անցկացնում Կոմիտաս - Վաղարշյան խաչմերուկում (25 ապրիլի, 2022թ). Երևան
Հավելենք, որ Երևանի փողոցներում ընդդիմությունը դրան զուգահեռ իրազեկման ակցիա է անում էլեկտարական ինքնագլորներով։
ՀՅԴ երիտասարդական միությունից տեղեկացնում են, որ ՀՀ ոստիկանությունը ՀԵՄ-ի՝ ակցիա իրականացնող 5 անդամների բերման է ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։
Հիշեցնենք, որ մի խումբ երիտասարդներ այսօր երևանյան 15 բուհերում միաժամանակ «Ուսանո՛ղ, զարթնի՛ր» կոչով դիմել են ուսանողներին։ Սոցիալական ցանցերում տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակվում, որ ուսանողները ձեռքներին պաստառներ են պահում, որոնց վրա գրված է կոչը, ու նաև կարմիր, կապույտ և ծիրանագույն ծխագլաններ։