«Մեր ընկերներին ծեծելով են բերման ենթարկել». լարված իրավիճակ ՔՊ գրասենյակի դիմաց

Ոստիկաններ, արխիվային լուսանկար
Ոստիկանները պատ են կազմել` թույլ չտալով մոտենալ ՔՊ-ի շենքին։ Այնտեղ է նաև ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի դիմաց այս պահին լարված իրավիճակ է։ Մի խումբ մարդիկ հավաքվել ու վանկարկում են՝ «Նիկո՛լ, դավաճա՛ն»։ Սակայն ոստիկանները պատ են կազմել` թույլ չտալով, որ ընդդիմադիրները մայթն անցնեն և մոտենան գրասենյակի շենքին։ Ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին։
Տեղում է նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որը ոստիկաններից փորձում է ճշտել, թե ինչու են քաղաքացիներին բերման ենթարկում և ինչու են պատ կազմել` թույլ չտալով մոտենալ շենքին։

«Մարդուն ինչո՞ւ եք վնասելով բերման ենթարկում, տանելու ձև կա, բան կա»,- հարցնում է Աբրահամյանը։

Ի պատասխան, ոստիկանները նշում են, որ ապահովում են հասարակական կարգը և բերման ենթարկելիս կարող են նաև ուժ կիրառել։
Բողոքի ակցիայի մասնակիցներն ասացին, որ իրենց ընկերներին ծեծելով են բերման ենթարկել։
Նրանք հայտնեցին, որ կշարժվեն ոստիկանության կենտրոնական բաժանմունք` իրենց ընկերներին տեսակցելու։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը ապրիլի 22-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
«Սկսվել ա». երիտասարդները Արաբկիրում փողոց են փակել, կան բերման ենթարկվածներ