Նախագահի ընտրություններից հետո բողոքի ցույցեր են անցկացվել Ֆրանսիայի մի քանի քաղաքներում։
ԶԼՄ-ները հայտնում են, որ ոստիկանությունը Փարիզում կրակ է բացել ավտոմեքենայի ուղղությամբ, որը հրաժարվել է ենթարկվել կանգառի պահանջին, 2 մարդ է զոհվել։
Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ին անցկացված՝ նախագահի ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքներով ստացել է 18 779 809 ձայն (58,6 %), իսկ «Ազգային միավորում» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը՝ 13 297 728 ձայն (41,4 %)։
Ֆրանսիայի նախագահն ընտրվում է հինգ տարով։ Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեին մոտ 49 մլն քաղաքացիներ։ Նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 10-ին, որին մասնակցել են 12 թեկնածուներ։