Բրյանսկում հրդեհ է բռնկել նավթաբազայի տարածքում. ՌԴ ԱԻՆ

Պատահարի պատճառների մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկա։
Sputnik
Բրյանսկում հրդեհ է բռնկել նավթաբազայի տարածքում, հայտնում է ԱԻՆ մարզային գլխավոր վարչությունը։
«Դեպքի վայր են ուղարկվել փրկարարական հաշվարկներ։ Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկել է նավթի պահեստի տարածքում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այն գտնվում է Ֆոկինսկի շրջանի Մոսկովյան պողոտայում։