ԵՐԵՎԱն, 24 ապրիլի - Sputnik. Ստամբուլի սրճարաններից մեկում զինված հարձակում է տեղի ունեցել, հայտնում է Haberturk-ը։
«Չարագործները ներխուժել են Բաղջիլար սրճարան, կրակ բացել, ինչի հետևանքով մեկ մարդ սպանվել է, ևս մեկը վիրավորվել է», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ տուժածին տեղափոխել են հիվանդանոց։
Ոստիկանությունը հետախուզում է հայտարարել հանցագործներին գտնելու համար։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։