Պաշտոնյաներ, հասարակ քաղաքացիներ և անթիվ ծաղիկներ. Ծիծեռնակաբերդը` լուսանկարներով

Sputnik
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մարդկանց հոսքը չի դադարում։ Առավոտյան հարգանքի տուրք մատուցեց երկրի բարձրագույն ղեկավարությունը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Դիտեք Sputnik Արմենիայի ֆոտոշարքը։
1 / 25

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը

2 / 25

Երեխաները ծաղիկներ են տանում Անմար կրակի մոտ

3 / 25

Հազարավոր մարդկանց թվում նաև տարեցներ կան

4 / 25

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը

5 / 25

Պատվո պահակախմբի զինծառայողները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ

6 / 25

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհում Անմար կրակի մոտ

7 / 25

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը

8 / 25

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը

9 / 25

Երևանի քաղաքպետ Հրաչյա Սարգսյանը

10 / 25

Տարեց տղամարդն իջնում է հուշահամալիրի աստիճաններով

11 / 25

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին

12 / 25

Մարդկանց հոսքը չի դադարում

13 / 25

Արարողակարգի պատասխանատուները ծաղկեփնջեր են տանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ

14 / 25

Աղջնակի ձեռքին ծաղիկներ են ու ՀՀ դրոշը

15 / 25

Կառավարության անդամները ծաղիկներ են խոնարհում Անմար կրակի մոտ

16 / 25

Պաշտպանության նախարար ի տեղակալ Արման Սարգսյանը

17 / 25

Ծիծեռնակաբերդի ճանապարհին

18 / 25

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը

19 / 25

Անմար կրակ, ծաղիկներ և դրոշներ

20 / 25

Հոգևորականներ

21 / 25

Կրոնական տարբեր թեմերի անդամները ծաղիկներ են խոնարհում Անմար կրակի մոտ

22 / 25

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ներսում

23 / 25

Մարդիկ ծաղիկներ են խոնարհում Անմար կրակի մոտ

24 / 25

Զինվորականները Արցախի իշխանության անունից ծաղկեպսակ են դնում հուշահամալիրի մոտ

25 / 25

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի՝ դամբարան խորհրդանշող մասը, որի ներսում Անմար կրակն է։

Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունը։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը՝ 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։