Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր` ապրիլի 24-ին, 25-ի գիշերը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 25-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 24-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Զարթի՛ր, լաո». Երևանում ջահերով երթին աննախադեպ թվով մարդ է մասնակցում. լուսանկարներ