Ազատության հրապարակում ցուցադրվել է «Մայրիկ» ֆիլմը

Ազատության հրապարակում ցուցադրվել է «Մայրիկ» ֆիլմը
1991թ.–ն նկարահանված ֆիլմը պատմում է 1921թ. Հայոց ցեղասպանության ժամանակ Արևմտյան Հայաստանից Մարսել տեղափոխված հայ ընտանիքի մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Երևանի Ազատության հրապարակում երեկոյան բացօթյա կինոդիտում է կազմակերպվել` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Քաղաքացիները հնարավորություն են ունեցել Օպերայի և բալետի թատրոնի շենքի հարթակում տեղադրված էկրանի վրա դիտելու Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմը։
Հիշատակի ու օգեկոչման այս յուրօրինակ ակցիան կազմակերպել է ընդդիմադիր «5165» շարժումը։
Ազատության հրապարակում ցուցադրվել է «Մայրիկ» ֆիլմը
1991թ–ն նկարահանված ֆիլմը պատմում է 1921թ. Հայոց ցեղասպանության ժամանակ Արևմտյան Հայաստանից Ֆրանսիայի Մարսել քաղաք տեղափոխված հայ ընտանիքի մասին: Տան միակ երեխայի` 6-ամյա Ազատ հիշողությունների միջոցով ներկայացվում է ընտանիքի դժվարին կյանքի պատմությունը` լի դառնություններով, բայց նաև` պարուրված միմյանց նկատմամբ անսահման սիրով և հոգատարությամբ:
Ազատ Զաքարյանը Ֆրանսիա է գաղթում ծնողների և երկու մորաքույրների հետ: Ընտանիքի մեծերը շատ բաներից են զրկում իրենց` հանուն երեխայի կրթության և լավ ապագայի։
Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորել են Ռիշար Բերրին, Կլաուդիա Կարդինալեն, Օմար Շարիֆը։
Ազատության հրապարակում ցուցադրվել է «Մայրիկ» ֆիլմը