Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունում նշել են, որ դրանցում պահվող սպառազինությամբ և զինամթերքով տարաները ոչնչացվել են բարձր ճշգրիտ հրետանային զինամթերքի հարվածով:
Թիրախին հասնելն իրականացվել է անօդաչու թռչող սարքի հաշվարկով։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 59-րդ օրը։