ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի Օրենբուրգի մարզի «Գայսկի» հանքավայրում պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կազմակերպության հաղորդագրությանը։
Պայթյունը տեղի է ունեցել այսօր` տեղական ժամանակով մոտավորապես 08.50-ին՝ աշխատանքների կատարման ժամանակ։
Դեպքի պահին հանքում 91 մարդ է եղել, 88-ին հաջողվել է ինքնուրույն դուրս գալ, իսկ երեքի հետ կապը կորել է։ Ավելի ուշ պարզվել է, որ նրանք բոլորը մահացել են։
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել աշխատանքի ընթացքում անվտանգության կանոնները խախտելու դեպքի առթիվ։
Դեպքի վայրում աշխատում են ՌԴ քննչական կոմիտեի քննիչները։ Քրեական գործի քննության շրջանակում կատարվում են քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։