Նման բան չենք ծրագրում. Սաղաթելյանը` Ծիծեռնակաբերդի մուտքը Փաշինյանի համար փակելու մասին

Բազմահազարանոց բազմության մի մասը դեռ Կիևյան կամրջի վրա է, այստեղ պարզված է Արցախի Հանրապետության հսկայական դրոշը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ավանդական ջահերով երթը Երևանում մոտենում է ավարտին. մասնակիցների մի մասն արդեն Ծիծեռնակաբերդի բարձունքում են։ Բազմահազարանոց բազմության մի մասը դեռ Կիևյան կամրջի վրա է, այստեղ պարզված է Արցախի Հանրապետության հսկայական դրոշը։
Արցախի դրոշը
Երթին այս տարի ակտիվորեն մասնացում է ընդդիմությունը՝ ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համակիրների հետ մասնակցում է ջահերով երթին
ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «շատ քաղաքացիներ են իրեն դիմել Ծիծեռնակաբերդի ճանապարհը վարչապետի համար փակելու խնդրանքով»։
«Մենք նման բան չենք ծրագրում, բայց եթե իմ ձեռքը լիներ, Փաշինյանը Ծիծեռնակաբերդ ոտք չէր դնի։ Բայց ոչինչ, թող նայի էս բոլոր մարդկանց ու իմանա», - ասաց նա։
Երթը կազմակերպվում է ամեն տարի, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կողմից: Սակայն ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի երթը սկսվեց ոչ թե Ազատության, այլ Հանրապետության հրապարակից։
Факельное шествие (23 апреля 2022). Ереван
Մինչև երթի մեկնարկը մասնակիցները վառել էին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները․ սա էլ էր նոր բան. նախորդ տարիներին այրվում էր միայն Թուրքիայի դրոշը։
Ջահերով երթի մասնակիցներն այրում են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (23 ապրիլի, 2022թ). Երևան
Հիշեցնենք` ջահերով երթն այս տարի կրում է խորհրդանշական «Զարթի՛ր, լաո» խորագիրը։
Վաղը` ապրիլի 24–ին, համայն հայությունը նշելու է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը։