Մեծամորում փեսայից հրազենային վնասվածքներ ստացած կինը նույնպես մահացել է

Փեսայի արձակած կրակոցներից 69-ամյա աները մահացել է, զոքանչն ու աներձագը` տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Այսօր՝ ապրիլի 23-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով մահացել է Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Նալբանդյան բնակավայրի բնակիչ, 72-ամյա Սիրվարդ Հարությունյանը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Նա հիվանդանոց էր տեղափոխվել իր փեսայից հրազենային վնասվածքներ ստանալուց հետո։

Հիշեցնենք` երեկ` ապրիլի 22-ին, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում փեսան կրակել էր կնոջ ծնողների ու եղբոր վրա։ Աները մահացել էր տեղում։
Դեպքը տեղի էր ունեցել կեսգիշերին։ Մեծամոր համայնքի 44-ամյա բնակիչը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» մոդելի որսորդական ողորկափող հրացանից մի քանի կրակոց էր արձակել։
Երևանում 15-ամյա տղան դանակահարել է նախկին փեսային
Կնոջ 69-ամյա հայրը ստացած մարմնական վնասվածքներից մահացել էր, մայրն ու եղբայրը տեղափոխվել էին «Արմավիր» բժշկական կենտրոն:
Փեսան ձերբակալվել է:
Հարուցվել է քրեական գործ` սպանության հատկանիշներով:
Նախաքննությունը շարունակվում է: