ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Երևանում այսօր «Հիշողության պարտեզ» է բացվել․ Հաղթանակի զբոսայգում 300 տառ է տնկվել։
Ծառատունկ Հաղթանակի զբոսայգում
© Sputnik / Andranik Ghazaryan
Ծառատունկն իրականացվել է ՌԴ դեսպանատան, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների և կամավորների կողմից։ Ծառեր են տնկել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Երևանում ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը և այլք։
«Կարևոր է, որ այս ակցիան տեղի է ունենում հայկական հողի վրա, որը Հայրենական պատերազմին տվել է բազմաթիվ հերոսներ. 600.000 զինվորներ կռվել են պատերազմի ճակատներում։ Երբ մեր ժողովուրդները միասին են, մենք անպարտելի ենք։ Մենք միասնական ենք մեր ընդհանուր հիշողությունը պահպանելու համար»,- միջոցառման ժամանակ ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Միջոցառմանը տեղի ունեցավ նաև փոքրիկ համերգ։ Երաժիշտ Նարեկ Հախնազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ հատուկ ընտրել է Կոմիտասի «Ծիրանի ծառ» և «Կռունկ» ստեղծագործությունները։
Նարեկ Հախնազարյան
© Sputnik / Andranik Ghazaryan
«Շատ սիմվոլիկ է, որ այս ստեղծագործությունները հնչեցին այստեղ։ Ես կարծում եմ, որ նման ակցիաներ ավելի շատ պետք է լինեն, քանի որ հիշողությունը և հարգանքը մեր անցյալի և հայրենիքը պաշտպանող հերոսների նկատմամբ, ապագա ունենալու ամենակարևոր երաշխիքներից է։ Դժվար է հետխորհրդային տարածքում թեկուզ մեկ մարդ գտնել, որի մոտիկ կամ հեռու բարեկամը չի բախվել պատերազմին», - ասաց Նարեկը։
«Հիշողության պարտեզում»
© Sputnik / Andranik Ghazaryan
«Հիշողության պարտեզներ» բացելու արշավի նպատակն է տնկել 27 միլիոն ծառ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված 27 միլիոն խորհրդային քաղաքացիների։ Այս միջոցառումը արդեն երրորդ անգամ է անցկացվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունից։ Նախորդ երկու տարվա ընթացքում ակցիային միացել է ավելի քան 2 միլիոն մարդ ավելի քան 50 երկրներում:
Ծառատունկ «Հիշողության պարտեզում»
© Sputnik / Andranik Ghazaryan
Այս տարի Sputnik լրատվական գործակալությունը «Հիշողության պարտեզ» արշավի տեղեկատվական գործընկերն է։