ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ոստիկանները հայտնաբերել են Կոմիտասի գողացված կիսանդրին, տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Նշենք, որ ապրիլի 12-ին Արաբկիրի ղեկավարը ոստիկանություն գրություն էր ուղարկել, որ Վահագն Դավթյանի անվան զբոսայգու մուտքի մոտ տեղադրված Կոմիտասի վարդապետի հուշարձանի մետաղյա գլուխը գողացել են:
«Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել գողությունը կատարած անձանց ինքնության վերաբերյալ։ Ապրիլի 22-ին Երևանի բնակիչ, 29 և 32 տարեկան երկու տղամարդիկ հայտնաբերվել ու ներկայացվել են ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունք»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այսօր Դավիթաշեն 2-րդ թաղամասի 32-րդ շենքի հարևանությամբ հայտնաբերել են կիսանդրին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Մեծամորում փեսան կրակել է կնոջ հարազատների վրա. հարուցվել է քրեական գործ