Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Խարկովի մարզի ազատագրված բնակավայրերի միջով ռուսական զորքերի և հումանիտար շարասյունների առաջխաղացման կադրերը:
«Հատուկ ռազմական գործողության անցկացման ընթացքում ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներն առաջ են շարժվել Ուկրաինայի ազգայնական զինված կազմավորումներից ազատագրված Խարկովի մարզի բնակավայրերի միջով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ շարասյուների շարժման անվտանգությունն ապահովում են բանակային ավիացիայի հարվածային ուղղաթիռները։
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից նաև հավելել են, որ բնակավայրերում, որտեղից դուրս են բերվել արմատականները, ռուս զինծառայողներն օգնում են խաղաղ կյանք հաստատել: