ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը ։
Խաղաղապահները հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա մշտադիտարկում և վերահսկողություն են իրականացնում քսանյոթ դիտակետերում:
Երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Լաչինի միջանցքներում։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներա–սակրավորական խմբերի կողմից շարունակվում է օբյեկտների և տեղանքի ականազերծումը: Մեկ օրում մաքրվել է 0,5 հա տարածք։
Ընդհանուր առմամբ 2020 թ.–ի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2 370,3 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1 937 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 462 պայթուցիկ առարկա։