44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, որոնք փակել են Օպերայի և բալետի թատրոնի շենքի հարևանությամբ գտնվող Ֆրանսիայի հրապարակը, պարզել են ՀՀ հսկայական եռագույնը՝ այն ձգելով հրապարակի ողջ պարագծով։
Զոհված տղաներից մեկի հայրը իր ելույթում ասաց՝ այն իշխանությունը, որը պայքարում է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, պետք է հեռանա։ «Նրանք պետք է հեռանան, որ Արցախը լինի ազատ, անկախ, ապա միանա մայր Հայաստանին։ Նիկո՛լ, հետացի՛ր»,– բարձրաձայնեց նա, և մյուսները միացան նրան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրասիայի հրապարակը փակելու ակցիան նախաձեռնել էր «5165» շարժումը, այնուհետև նրանց միացան զոհված զինվորների հարազատները։
Նրանք բողոքում են Արցախի հարցում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության դեմ։ Նրանցից շատերի ձեռքին իրենց որդիների լուսանկարներն են։