Մեծամորում փեսան կրակել է կնոջ հարազատների վրա. հարուցվել է քրեական գործ

Կնոջ 69-ամյա հայրը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, մայրն ու եղբայրը` տեղափոխվել են հիվանդանոց:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում փեսան կրակել է կնոջ ծնողների ու եղբոր վրա։ Աները մահացել է։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 22-ի կեսգիշերին։ Մեծամոր համայնքի 44-ամյա բնակիչը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» մոդելի որսորդական ողորկափող հրացանից մի քանի կրակոց է արձակել կնոջ ծնողների ու եղբոր ուղղությամբ։
Կնոջ 69-ամյա հայրը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, մայրն ու եղբայրը` տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն:
Փեսան ձերբակալվել է:
Հարուցվել է քրեական գործ` սպանության հատկանիշներով:
Նախաքննությունը շարունակվում է: