Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանի նախագահ Միգել դ'Էսկոտոն հայտարարել է, որ բանաձևում այս Միջազգային օրվա հռչակումն ճանաչումն է, որ Երկրագունդը և իր Էկոհամակարգերը մարդկության համար ապահովում են կյանք, որը պետք է պաշտպանել, և բնության ու Երկիր մոլորակի միջև պետք է ներդաշնակություն լինի։
Երկիր մոլորակի օրը նշելու ավանդույթը ծնունդ է առել ԱՄՆ-ում բնապահպան ակտիվիստ Գեյլորդ Նելսոնի նախաձեռնությամբ: 1970 թվականի ապրիլի 22-ին Երկիր մոլորակի օրը նշվել է առաջին անգամ: 1990 թվականին այս օրը դարձել է միջազգային ակցիա, որին 200 միլիոն մարդ է մասնակցել աշխարհի 141 երկրներում:
Տարբեր երկրներում այս օրը կազմակերպում են բազմազան միջոցառումներ և ակցիաներ, ներառյալ՝ խորհրդաժողովներ, ցուցահանդեսներ, խոշոր քաղաքների բանուկ փողոցներում ավտոմոբիլային երթևեկության դադարեցում, տարածքի մաքրում և ծառատունկ: