Երևանի մետրոպոլիտենն ապրիլի 24-ին արտակարգ ռեժիմով կաշխատի

Մետրոյի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն ապրիլի 24-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Տեղեկությունը հայտնում է Երևանի մետրոպոլիտենը՝ ֆեյսբուքյան էջում գրառում անելով:
Նշվում է, որ աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ. ապրիլի 24-ին աշխատանքները կսկսվեն ժամը 07։00-ից և կավարտվեն 2022 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 01։00-ին։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանն էլ հայտնել էր՝ ապրիլի 24-ին` Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը, ժամը 08:30- 22:00-ն կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: