Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն

Ամպեր. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. ՀայաստանիՀանրապետության տարածքում ապրիլի 22-ի գիշերն առանձին շրջաններում, 25-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ից։
Քամին արևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-24-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում ապրիլի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում ապրիլի 22-ի գիշերը եղել է 9-11 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +22...+24 աստիճան։