Մի փոքր էլ կտաքանա. եղանակի տեսություն

Գարնանային Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 21-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Քամին արևմտյան է` 3-6 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Եղանակի կանխատեսում
Օդի ջերմաստիճանն ապրիլի 21-24-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում ապրիլի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում ապրիլի 21–ի գիշերը կլինի 9-11 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +21....+23 աստիճան։