Հայաստանը չեմպիոն ունի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում

Էրիկ Իսրայելյանը 5 մենամարտերից 3-ում նոկաուտով է հաղթել:
Sputnik
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը չեմպիոն ունի։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, տեսանյութ հրապարակելով:

«Մեր մարզիկներից պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնել 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, որը պարզապես գերազանց մենամարտեր անցկացրեց. 5 շատ վստահ հաղթանակ, որից 3–ը` նոկաուտով: Եզրափակիչում նա հաղթեց բուլղարացի Կիրիլ Բորիսովին»,-ասված է տեսանյութին կից:

Հայաստանի հավաքականից 67 կգ քաշային Արես Հակոբյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ երեկոյան մրցահերթում ոսկե մեդալի համար կպայքարի 80 կգ քաշային Համլետ Ադամյանը:
Հիշեցնենք` բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը մեկնարկել է ապրիլի 12-ին և ավարտվում է այսօր։
Հայաստանը ներկայացնում են Թումաս Թումասյանը, Արեն Ասլամազյանը, Գոռ Ազիզյանը, Մանվել Պետրոսյանը, Էրիկ Իսրայելյանը, Արթուր Մկրտչյանը, Արես Հակոբյանը, Գարիկ Անտանոսյանը, Տարոն Սարգսյանը, Համլետ Ադամյանը, Աղվան Ալեքսանյանը, Ավետիք Հովակիմյանը և Ալբերտ Հարությունյանը: