Թուրքիայի Բուրսա քաղաքում ավտոբուս է պայթել․ դիտարկվում է ահաբեկչության վարկածը

Շտապօգնության ավտոմեքենա
Պայթյունի պատճառը դեռ պարզ չէ։ Հայտնի է, որ մեկ մարդ մահացել է, տուժածներ կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Թուրքիայի Բուրսա քաղաքում ավտոբուս է պայթել, կան զոհեր և վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է Hurriyet-ը։
«Բուրսայի Օրխանգազի թաղամասում անհայտ պատճառով պայթել է բանտի անվտանգության աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը»,- գրում է թերթը։
Նախնական տվյալով՝ մեկ մարդ մահացել է, բազմաթիվ տուժածներ կան։ Պայթյունի պատճառները պարզվում են։
Բանտի անձնակազմն արդեն հայտարարություն է արել` նշելով, որ դիտարկվում է ահաբեկչության վարկածը։